Քոֆի Անանը սկսել է սիրիական կարգավորման առաքելությունը

Քոֆի Անանը սկսել է սիրիական կարգավորման առաքելությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար, իսկ այժմ Սիրիայի կարգավորման հարցով ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը սկսել է սիրիական կարգավորման առաքելությունը:

Չորեքշաբթի նա ժամանել է Կահիրե, որտեղ հաջորդ օրը հանդիպել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի և եգիպտական ԱԳՆ ղեկավարի հետ:

Քոֆի Անանը նաև հանդիպումներ է անցկացնում մի շարք արաբական երկրների ԱԳ նախարարների հետ:

«Ցանկանում եմ նշել, որ դա շատ ծանր առաքելության մեկնարկ է: Պարոն Անանը այժմ որոշում է բանակցությունների ձևաչափը»,-ասել է Անանի մամլո քարտուղար Ահմադ Ֆավզին:

Շաբաթ օրը նախատեսվում է Քոֆի Անանի հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---