«Եվրատեսիլ-2012». Ռուսաստանը մրցույթում կներկայացնեն ուդմուրտցի տատիկները![]() 8 մարտի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը «Եվրատեսիլ-2012» մրցույթում կներկայացնեն ուդմուրտցի տատիկները՝ «Բուրանովոյի տատիկները» խումբը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտնի դարձավ «Ռոսիա-1» հեռուստաալիքի ուղիղ եթերում ընտրական համերգից հետո: Խումբը հանդես եկավ Party For Everybody երգով և առաջ անցավ 24 այլ թեկնածուներից: Հաղթողը որոշվեց հեղինակավոր ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկությամբ՝ 50/50 հարաբերակցությամբ: «Բուրանովոյի տատիկները» խումբը ֆոլկլորային խումբ է Ուդմուրտիայի Բուրանովո գյուղից, որոնք ուդմուրտերեն լեզվով տարբեր հիթեր են կատարում: Համույթի գեղարվեստական ղեկավարն է Օլգա Տուկտարյովան: Առաջին անգամ կոլեկտիվը հանդես է եկել հայտնի կոմպոզիցիաների կատարմամբ 2008թ.: Խումբը մասնակցել է նաև «Եվրատեսիլ-2010» Ռուսաստանի ընտրական փուլին: Այս տարի Եվրատեսիլը տեղի կունենա Բաքվում մայիսի 22-26-ը: Հայաստանը հրաժարվել է մասնակցել մրցույթին: Նման որոշման համար առիթ է հանդիսացել հայ ժամկետային զինծառայողի մահացու վիրավորանքը, որ նա ստացել է շփման գծում ադրբեջանցի զինվորի կրակոցից: Մարտի 7-ին Հանրային հեռուստատեսությունը պաշտոնապես իրազեկեց ստուգատեսին մասնակցելուց հրաժարվելու մասին: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |