Միթ Ռոմնին քննադատել է Օբամային ՌԴ նախագահական ընտրություններին աջակցելու համար

Միթ Ռոմնին քննադատել է Օբամային ՌԴ նախագահական ընտրություններին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի նախկին նահանգապետ և հանրապետականների շրջանում ներկուսակցական մրցավազքի առաջնորդ Միթ Ռոմնին գտնում է, որ մարտի 4-ին տեղի ունեցած Ռուսաստանի նախագահի ընտրությունները ոչ ժողովրդավարական էին և Օբամայի վարչակազմը պատշաճ խստությամբ չի արտահայտվել քվեարկության ժամանակ տեղ գտած խախտումների մասին:

«Աշխարհը ժողովրդավարական գործընթացն անտեսելու վկան դարձավ»,-ասել է Ռոմնին, հաղորդում է «Գազետա.ռու»-մ:

«Հաշվի առնելով ժողովրդավարության մարումը Ռուսաստանում, Օբամայի քաղաքականության համար ավելի սազական կլիներ «նահանջ» բնութագրումը, ոչ թե՝ «վերաբեռնավորում», ասել է Ռոմնին:

Չորեքշաբթի «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հորդորել է Ռուսաստանի իշխանություններին ականջալուր լինել միջազգային դիտորդների դիտողություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---