Ճապոնիան հուսով է, որ կվերադարձնի Ռուսաստանի կազմում գտնվող կղզիները

Ճապոնիան հուսով է, որ կվերադարձնի Ռուսաստանի կազմում գտնվող կղզիները

PanARMENIAN.Net - Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան խորհրդարանի ստորին պալատի բյուջետային կոմիտեի նիստում հասկացրեց, որ Տոկիոն հավակնում է հարավային Կուրիլների չորս կղզիների վերադարձին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պատասխանելով 1956թ. Համատեղ հռչակագրի մասին հարցին, ըստ որի Մոսկվան համաձայնվել է վերադարձնել չորս վիճարկելի կղզիներից երկուսը՝ Շիկոտանն ու Հաբոմաին՝ վարչապետ Նոդան հայտարարել է, որ «խոսքը նրա մասին չէ, որ եթե դա չորսի կեսն է, արդեն լավ է»:

«Դա կազմում է կղզիների մակերեսի 7 տոկոսը և քանի դեռ չեն վերադարձվել մնացած 93 տոկոսը, դա ոչ ոքի չէ»,-հավելել է վարչապետը: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մարտի 2-ին օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը կարծիք էր հայտնել, որ կարելի է գտնել Ճապոնիայի հետ տարածքային խնդիրների լուծումը:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---