Էներգետիկ անվտանգությունն ԵՄ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը կդառնա

Էներգետիկ անվտանգությունն ԵՄ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը կդառնա

PanARMENIAN.Net - Էներգետիկ անվտանգությունը ԵՄ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը կդառնա: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նման կարծիք են հայտնել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը «Ֆիգարոյում» այսօր հրապարակված հոդվածում:

«Դաժան իրականությունն այնպիսին է, որ Եվրոպան ավելի քիչ էլեկտրաէներգիա է սպառում, քան արտադրում է և մենք ստիպված ենք ներկրել այն: Հարցն այն չէ, ներկրել թե չներկրել, այլ այն է, թե ումից գնել: ԵՄ-ին մի ծրագիր է հարկավոր, որը կերաշխավորի եվրոպական երկրների անխափան մատակարարումը էներգակիրներով»,-ասել են ԵՄ ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---