ՀԴԲ ղեկավար. Ահաբեկիչները հետաքրքրված են հաքերային հմտություններով

ՀԴԲ ղեկավար. Ահաբեկիչները հետաքրքրված են հաքերային հմտություններով

PanARMENIAN.Net - ՀԴԲ ղեկավար Ռոբերտ Մյուլերը զգուշացնում է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որ ահաբեկիչները կարող են օգտագործել հաքերներին ԱՄՆ-ում ահաբեկություն կազմակերպելու համար։ Նա այս հայտարարությամբ հանդես եկավ Anonymous հաքերային խմբավորման մի քանի անդամների ձերբակալության հաջորդ օրը։

«Ահաբեկիչները ցույց են տվել իրենց հետաքրքրությունը հաքերային հմտությունների նկատմամբ։ Եվ հնարավոր է նրանք ծանոթացնեն իրենց նորեկներին կիբերհարձակումների հմտություններին։ Եվ այս ամենը խոսում է այն մասին, որ ահաբեկչական սպառնալիքները կարող են դառնալ ՀԴԲ-ի հետախուզման գործը»,-նշել է Ռոբերտ Մյուլերը։

Նրա կարծիքով դաշնային կառավարությունը պետք է գործի շատ օպերատիվ՝ կանխելու համար նման հարձակումները։

Նշենք, որ օրեր առաջ Նյու Յորքի (ԱՄՆ) և Դուբլինի (Իռլանդիա) ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հոգու, որոնց կասկածում է LulzSec և Anonymous հայտնի հաքերային խմբավորումներին հանցակից լինելու մեջ։

Anonymous-ը հայտնի է 2010-ից իր կատարած մի շարք DDoS հարձակումներով` ուղղված խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին` PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների` ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---