9 մարտի 2012 - 12:18 AMT
Ըմբշամարտի կանանց ԵԱ-ում Հայաստանը կներկայացնի Կարինե Շաբոյանը

Մարտի 9-ին Բելգրադում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցագորգ դուրս կգան ազատ ոճի վերջին ներկայացուցիչները:

Ազատ ոճում մինչև 84 կգ քաշում մրցագորգ դուրս կգա Հաջիմուրդ Նուրմագոմեդովը: Նա 1/16 եզրափակչում կպայքարի Էդգարաս Վոիտեչովսկիսի (Լիտվա) հետ:

Ըմբշամարտի կանանց ԵԱ-ում Հայաստանը կներկայացնի Կարինե Շաբոյանը(72կգ ք/կ), նա կհանդիպի Կատերինա Բուրմիստրովայի հետ Ուկրաինայից:

Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններից բրոնզե մեդալ է նվաճել միայն Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում: