Oբսիդիանի մշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել

Oբսիդիանի մշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին, ժամը 15.51-ին քաղաքացի Հովսեփյանից ահազանգ է ստացվել, որ Կալենցի փողոցի թիվ 3 հասցեում` «Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների ազգային ինստիտուտ և գործարան»-ի տարածքում, քարի մշակման արտադրամասում այրվում է հաստոց:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ջրատար, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհաշիջման կազմակերպաման բաժնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.19-ին, մարվել՝ 16.29-ին: Վ.Մանուկյանին պատկանող օբսիդիանի մշակման արտադրամասում այրվել են 2 հաստոց և 1 պահարան:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---