9 մարտի 2012 - 13:26 AMT
Լիբիայի իշխանությունները հերքել են Ռուսաստանի մեղադրանքները Սիրիայի ապստամբներին նախապատրաստելու մեջ

Լիբիայի իշխանություններին ոչինչ հայտնի չէ Սիրիայի կառավարության դեմ մարտական գործողությունների մասնակիցների նախապատրաստման մասին, հայտարարել է երկրի վարչապետ Աբդուր Ռահիմ ալ Քիբը:

«Ես տեղյակ չեմ, որ գործում են ինչ-որ ուսումնամարզական կենտրոններ: Միայն եթե կան ինչ-որ բան, որը գործում է առանց իշխանությունների թույլտվության, ինչում ես կասկածում եմ»,- ասել է ալ Քիբն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Միաժամանակ, նա աջակցություն է հայտնել սիրիական ընդդիմությանը, հիշեցնելով, որ նրա կառավարությունն առաջինն է դարձել, որը ճանաչել է սիրիական ընդդիմադիր խորհուրդը: