18 փետրվարի 2004 - 18:37 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքը ներկայացվել է Նյու Յորքում կայացած հեղինակավոր միջազգային ոսկերչական ցուցահանդեսում: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հաղորդել Հայաստանի ոսկերիչների եւ ադամանդագործների ասոցիացիայի մամլո քարտուղար Վոլոդյա Կիրակոսյանը, Նյու Յորքի ցուցահանդեսում գործարանը ներկայացրել է ինչպես բացառիկ զարդեր, այնպես էլ զանգվածային պահանջարկ ունեցող արտադրանք: Ցուցադրվել են նաեւ «Գնոմոն» ոսկե ժամացույցները, որոնց արտադրանքի ինքնարժեքը արտադրության տեխնոլոգիայի հաշվին հասցված է նվազագույնի, ինչը մատչելի է դարձնում այն միջին եկամուտով սպառողների համար: