ՆԱՍԱ. Արևի ակտիվությունը ոչնչով չի սպառնում Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամներին

ՆԱՍԱ. Արևի ակտիվությունը ոչնչով չի սպառնում Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամներին

PanARMENIAN.Net - Արևի ակտիվության կտրուկ աճը, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել երկու հզոր բռնկումներ, սպառնալիք չեն ներկայացնում Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամների համար, հաղորդում է ՆԱՍԱ-ն:

«Արևային բռնկումները սպառնալիք չեն ներկայացնում ոչ ՄՏԿ, ոչ նրա անձնակազմի համար: Հյուսթոնում թռիչքների կառավարման կենտրոնի բժիշկները մշտապես հետևում են ճառագայթման մակարդակին, որը ներկա պահին գտնվում է նորմայի սահմաններում»,- ասվում է ՆԱՍԱ-ի հաղորդագրությունում:

Մարտի 5-ին և 7-ին Արևի վրա տեղի են ունեցել երկու հզոր ռենտգենյան բռնկումներ, որոնք ուղեկցվել են շուրջերկրյա տարածությունում լիցքավորված մասնիկների հոսքի կտրուկ աճով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---