Ռեժիսոր Մայքլ Ուայթն ու նկարիչ Ռիս Ուայթհեդը Բրիտանական ֆիլմերի փառատոնի պատվավոր հյուրերն են

Ռեժիսոր Մայքլ Ուայթն ու նկարիչ Ռիս Ուայթհեդը Բրիտանական ֆիլմերի փառատոնի պատվավոր հյուրերն են

PanARMENIAN.Net - Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնը, որն այս տարի անցկացվելու է մարտի 10-ից 19-ը Երևանում, հյուրընկալելու է «Մեծագույն սեր» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Ուայթին ու գեղանկարիչ Ռիս Ուայթհեդին:

Բազմաժանր ֆիլմերը ներկայացնում են պատմություններ բրիտանացիների առօրյայից, ներկայացնում համամարդկային խնդիրների նրանց ընկալումները, բացահայտում ժամանակակից աշխարհում սեփական ճակատագրի համար պայքարող մարդկանց ապրումները: Ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և հասարակության ու անձի փոխհարաբերությունների հիմնախնդիրներին:

Փառատոնի բացումը տեղի է ունենալու «Մոսկվա» կինոթատրոնում «Հրակառքեր» ֆիլմով: Այն հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է 1924 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում երկու մարզիկների պայքարը:

Փառատոնի ընթացքում Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում կցուցադրվեն Ուայթհեդի Հայաստանով ոգեշնչված աշխատանքները, իսկ մարտի 11-ին ռեժիսոր Մայքլ Ուայթը ցուցադրությունից առաջ հանդիսատեսին կներկայացնի «Մեծագույն սեր» ֆիլմի նկարահանման պատմությունը: Ռեժիսորը նաև վարպետության դասընթաց կանցկացնի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի կինոնկարները մարտի 1-11-ը ցուցադրվում են հանրապետության երեք մարզերում` Վանաձորում, Բերդում և Գյումրիում:

Բրիտանական ֆիլմերի փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանատունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---