Բրիտանիայում հայտնաբերվել է Չարլզ Դիքենսի ստեղծագործության մոտիվներով հնագույն ֆիլմը

Բրիտանիայում հայտնաբերվել է Չարլզ Դիքենսի ստեղծագործության մոտիվներով հնագույն ֆիլմը

PanARMENIAN.Net - Բրիտանական կինոինստիտուտում հայտնաբերվել է Չարզլ Դիքենսի «Ցուրտ տուն» ստեղծագործության մոտիվներով նկարահանված հնագույն ֆիլմը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Խեղճ Ջոյի մահը» ժապավենը, նկարահանված 1901-ի մարտին, գտնվել է պահոցի հսկիչ Բրայեն Դիքսոնի կողմից 2012-ի փետրվարին: Մինչև հիմա Դիքենսի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանված հնագույն ֆիլմը «Սքրուջը կամ Մարլիի ուրվականն» է՝ նկարահանված 1901-ի նոյեմբերին:

«Խեղճ Ջոյի մահը» ցուցադրվելու է այսօր Սաութբենքում՝ կինոինստիտուտի լոնդոնյան կենտրոնակայանի դահլիճում, ինչպես նաև մարտի 23-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---