ԱՄՆ-ը միջուկային փորձարկումների անցկացմանը վերադառնալու անհրաժեշտություն չի տեսնում

ԱՄՆ-ը միջուկային փորձարկումների անցկացմանը վերադառնալու անհրաժեշտություն չի տեսնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը միջուկային փորձարկումների անցկացմանը վերադառնալու անհրաժեշտություն չի տեսնում: Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը դա հաստատել է ԱՄՆ էներգետիկայի նախարարի տեղակալ Թոմաս Դ'Ագոստինոն: Նա միաժամանակ զբաղեցնում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությանն առընթեր Միջուկային անվտանգության ազգային վարչության ղեկավարի պաշտոնը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ը վերերկրյա միջուկային փորձարկումների անցկացումը դադարեցրել է 1963-ին: 1992-ին Վաշինգտոնը մորատորիում է սահմանել ցամաքային միջուկային փորձարկումների անցկացման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---