18 փետրվարի 2004 - 21:38 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Փետրվարի 19-20 Երեւանում տեղի կունենա Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ֆոտոթղթակիցների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ֆոտոռեպորտաժների շարքեր Ադրբեջանի նախագահական ընտրությունների եւ Վրաստանի «թավշյա հեղափոխության» մասին: Ցուցահանդեսի նախաձեռնողներ են հանդիսանում հայկական «Պատկեր» լուսանկարչական գործակալությունը եւ Կովկասի զանգվածային լրատվամիջոցների ինստիտուտը: Փետրվարի 26-28 այդ ցուցահանդեսը կկայանա Թբիլիսիյում: