9 մարտի 2012 - 16:01 AMT
Սիրիական ընդդիմությունը մերժել է իշխանությունների հետ երկխոսություն վարելու Քոֆի Անանի կոչը

Մարտի 9-ին ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Գալյունը մերժել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կոչը Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսություն սկսելու մասին: Նրա խոսքով, քաղաքական համաձայնության հանգելն անհնար է առանց Բաշար Ասադի ռեժիմի վրա ռազմական ճնշման: