9 մարտի 2012 - 16:19 AMT
Չինաստանի հնարավորությունները կիբերպատերազմ վարելու ոլորտում կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ բանակի համար

Չինաստանի հնարավորությունները կիբերպատերազմ վարելու ոլորտում կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ բանակի համար հակամարտություն ծագելու դեպքում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի զեկույցում, որը զբաղվում է ամերիկաչինական տնտեսական հարաբերությունների և անվտանգության ոլորտում կապերի վերլուծությամբ: Փաստաթղթում նշվում է, որ չինացի զինվորականներն ավելի ու ավելի շատ են ուշադրություն դարձնում «տեղեկատվական դիմակայությանը»:

Փաստաթղթում խոսվում է նաև խոշոր հեռահաղորդակցական ֆիրմաների հետ կիբերսպառազինությունների մշակողների կապերի մասին: