9 մարտի 2012 - 16:21 AMT
Մարտի 7-ից 9-ը Հայաստանում գրանցվել է 8 ՃՏՊ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար: Ոստիկանությունից հայտնում են, որ այդ պատահարների հետևանքով 10 մարդ ստացել է մարմնական վնասվածք: