9 մարտի 2012 - 16:30 AMT
Շահան Կանդահարյանը՝ Կանանց միջազգային օրը հայ կանանց մասին

Բեյրությում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը հոդված է գրել՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: «Այս տոնը նշում են նաև մեր հայրենիքում: Հայ կնոջ կերպարը՝ իբրև բնության կատարելագործված էակ, ազգի պահպանման կարևոր երաշխիք է և ընտանիքի գոյության անփոխարինելի արժեք»,- գրել է նա:

Հրապարակախոսի կարծիքով, հայկական ԶԼՄ-ները, հիմնվելով միջազգային օրինաչափությունների վրա և ելնելով գոյություն ունեցող կենցաղային ընկալումից, փորձում են բանավեճեր կազմակերպել Հայաստանում կանանց շահագործման և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու հարցերի շուրջ:

«Խնդիրը նրանում չէ, որպեսզի հասարակությանը ներկայացնել կնոջ հնարավորությւոնները, այլ նրանում, որպեսզի փոխել հասարակության մեջ ձավորված կարծիքը կանանց մասին:

Կցանկանայի, որպեսզի քաղաքականության մեջ կանանց թիվն ավելանար: Չկան կնոջ իրավունքներ և մարդու իրավունքներ: Նման բաժանումն արդեն ենթադրում է կնոջ իրավունքների ոտնահարում և նրանց նկատմամբ քաղաքական ու հասարակական խտրականություն»,- գրել է Կանդահարյանը: