
1995 թ. նոյեմբերի 23-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի մսի կոմբինատի պահածոների արտադրամասից ալյումինե թիթեղներ են գողացել:
Սույն թվականի մարտի 7-ի երեկոյան, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, ոստիկանության ծառայողները 17 տարվա վաղեմության հանցագործությունը կատարելու կասկածանքով Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 59-ամյա Հարություն Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը: Կատարվում է քննություն: