9 մարտի 2012 - 16:47 AMT
Բրիտանացի գիտնականների նոր բացահայտումը. Ռասիզմը բուժվում է

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ ռասիզմը կարելի է բուժել: Նրանք պարզել են, որ բարձր ճնշման դեմ դեղամիջոցը՝ պրոպրանոլոլը, փոքր չափաբաժիններով կարող է զգալիորեն նվազեցնել վախը, որն առաջացնում է ագրեսիա և ռասայական նախապաշարմունքներ:

Գիտնականները պարզել են, որ ռասիզմը մեծամասամբ ուղղակի վախ է անհայտից: