ԵԽԽՎ պատգամավորները մտադիր են բանտում անձնական հանդիպման հասնել Յուլիա Տիմոշենկոյի հետ

ԵԽԽՎ պատգամավորները մտադիր են բանտում անձնական հանդիպման հասնել Յուլիա Տիմոշենկոյի հետ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ պատգամավորները մտադիր են բանտում անձնական հանդիպման հասնել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ: Եվրոպական ազգային կուսակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի խոսքով, ուկրաինական իշխանությունները մշտապես հավաստիացրել են Ստրասբուրգին, որ հոդվածները, որոնցով դատվել է Տիմոշենկոն, ապաքրեականացվելու են:

«Պարզվեց, որ իրականում Կիևը նման մտադրություն չունի և իշխող կուսակցությունը հրաժարվել է համապատասխան օրենսդրական ուղղումներ մտցնել»,- ասել է Վոլոնտեն:

«ԵԽԽՎ զեկուցողները, ովքեր հաջորդ շաբաթ մեկնելու են Ուկրաինա, պետք է հնարավորություն ստանան այցելել Տիմոշենկոյին և գնահատել պայմանները, որոնցում նա գտնվում է»,- ասել է խորհրդարանականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---