18 փետրվարի 2004 - 22:55 AMT
ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ
ՀՀ խորհրդարանն այսօր վավերացրել է ավիացիայի ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցության մասին հուշագիրը: Ինչպես հայտարարել է խորհրդարանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանը, այդ փաստաթուղթը հիմք կծառայի երկու երկրների ավիացիոն կառույցների երկարաժամկետ տեխնիկական համագործակցության համար: Նրա խոսքերով, դա կնպաստի թռիչքների անվտանգության մակարդակի որակական բարձրացմանը: