10 մարտի 2012 - 10:38 AMT
Նավթի գները համաշխարհային շուկաներում կրկին աճել են

Նավթի գները համաշխարհային շուկաներում կրկին աճել են ԱՄՆ-ում գործազրկության տվյալների հրապարակումից հետո, ինչը համընկավ վերլուծաբանների կանխատեսումների և Հունաստանից նորությունների հետ, ասվում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալության հաղորդագրության մեջ:

Հյուսիսային ծովի ապրիլյան ֆյուչերսների գները Brent Crude Oil նավթի համար Լոնդոնի IСE բորսայում բարձրացել են 0,54 դոլարով՝ հասնելով 125,98 դոլարի մեկ բարելի դիմաց, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության վիճակագրության բյուրոյի, գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կազմել է 8,3 տոկոս: