10 մարտի 2012 - 11:01 AMT
Տրիպոլիում հանրահավաքներ են տեղի ունեցել Կիրենաիկայի ինքնավարության դեմ

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հանրահավաքներ են տեղի ունեցել Կիրենաիկայի ինքնավարության դեմ: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին. «Լիբիան միասնական է» և կոշիկներ էին նետում Կիրենաիկայի տարածաշրջանային խորհրդի ղեկավար Ահմեդ Զուբայրա Սենուսիի դիմանկարի վրա:

Մինչդեռ Սանուսին հարցազրույց է տվել Բի-բի-սիի արաբական ծառայությանը՝ հայտարարելով, որ դեմ է Կիրենաիկայի անջատմանը, սակայն կցանկանայի կենտրոնական իշխանությունների հետ քննարկել Լիբիայի պետության ապագա կառուցվածքը:

Մասնավորապես, նրանք ցանկանում են ընտրել տարածաշրջանային խորհրդարան և վերահսկել տեղական ոստիկանությունն ու դատական իշխանությունը:

Լիբիացիների մի մասը մտավախություն ունի, որ ինքնավարության համար պայքարողները ավելի հեռուն կգնան և գործը կավարտվի երկրի մասնատմամբ: