ԼՂ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՍՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԵՐԻ «ՓՈՔՐ-ԻՆՉ ԱԶԱՏՈՐԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ19 փետրվարի 2004 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի գծով Եվրախորհրդարանի զեկուցող Պեր Գարթոնը «փոքր-ինչ ազատորեն է մեկնաբանել» Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը` մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում Պեր Գարթոնի խոսքերը ղարաբաղյան կողմի հնարավոր զիջումների մասին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ա.Ղուլյանը ճշտել է, որ Եվրախորհրդարանի զեկուցողի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահը, մասնավորապես, ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը պետք է անպայման դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ: Իսկ Ստեփանակերտի կողմից զիջումը կարող է կայանալ լոկ այն բանում, որ որոշակի պայմանների դեպքում ԼՂՀ-ն պատրաստ կլինի դիմելու իր իրավասուբյեկտության որոշ սահմանափակմանը, ինչը, օրինակ, ենթադրում է բոլոր միջազգային կառույցներին իր անդամակցության պարտադիր չլինելը»: Այդպես, ՄԱԿ-ում Ղարաբաղը կարող է ներկայացված լինել որպես դիտորդ, ասել է Ա.Ղուլյանը: «Հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահը հատկապես ընդգծել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վարչական ենթակայության անթույլատրելիությունը, ինչն, ի դեպ, նույնպես մատնանշվել է Պ.Գարտոնի կողմից»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |