10 մարտի 2012 - 13:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սերժ Սարգսյան. Հայոց ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է

Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին. ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում, խոսելով երկրի արտաքին քաղաքականության մասին, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում նախագահ Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ շարունակվում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը: «Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին. ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճիրը շարունակվում է այսօր: Հենց հիմա: Շարունակվում է` ժխտելով ակնհայտ փաստը: Հայության և ողջ մարդկության խնդիրն է դադարեցնել հանցագործությունը, որ ամեն օր, ամեն ժամ իրականացվում է մեր աչքի առաջ»,- նշեց ՀՀ նախագահը:

ՖՈՏՈՇԱՐՔ