10 մարտի 2012 - 14:24 AMT
ԱԺ փոխխոսնակ. Հայաստանում կկիրառվի կոռուպցիայի դեմ պայքարի «վիրահատական միջոցը»

Կոռուպցիան բոլոր բարեփոխումների գլխավոր թշնամին է, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13-րդ համագումարում, որտեղ նա անդրադարձ է կատարել բարեփոխումների կարևորությանն ու անհրաժեշտությանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչ մեթոդ է կիրառվելու կոռուպցիայի դեմ պայքարում և կարող է արդյոք փոխառվել Վրաստանի փորձը՝ Շարմազանովն ասել է. «Մեզ մոտ կկիրառվի վիրահատական միջամտության հայկական միջոցը»: