Սերժ Սարգսյանը ՀՀԿ մասին. Մենք մեզ ամենագետ չենք համարում 10 մարտի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - «Գաղտնիք չէ, որ Հանրապետականին պախարակելը ոմանք դարձրել են իրենց իբր թե բարձրաշխարհիկ զրույցների, քննարկումների և գրվածքների հիմնական թեման»,- ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի նախագահը հավելել է, որ հանրապետականի կողմնակիցներն այսօր բոլոր այն մարդիկ են, ովքեր ցանկանում են երկրում ինչ-որ բան փոխել և հանուն դրա պատրաստ են օր ու գիշեր աշխատել: «Այո՛, մենք կառավարող կուսակցություն ենք, որը գիտակցաբար և կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները: Այսօր Հանրապետական կուսակցությունը միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների»,-հավելել է նախագահը: «Այս ամենը և անցած տարիների ընթացքում մեր արածը մեզ թույլ են տալիս հպարտանալ անցած ճանապարհով: Հպարտանալ ու կրկին հրավիրել բոլոր հայրենասեր ուժերին և անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը:Այս հրավերը մեր ուժերի մեջ մեր վստահության ապացույցն է, որը մեզ թույլ է տալիս ամենայն համոզվածությամբ ասել`Հանրապետական լինելը պատասխանատվություն է, Հանրապետական լինելը պատիվ է, Հանրապետական լինելը հպարտություն է: Այս զգացումներով համակված ու տոգորված Հանրապետականը դեռ շատ անելիքներ ունի, նաև այն, ինչը չհասցրեցին անել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը»,-հավելել է նախագահը և ընդգծել, որ այս ամենը թույլ է տալիս հպարտանալ կուսակցության անցած ուղիով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |