10 մարտի 2012 - 14:58 AMT
Թուրքիայի նախագահի խորհրդական. Թուրքիան չի սատարի արտաքին ուժերի ներխուժմանն Իրան

Թուրքիան չի սատարի արտաքին ուժերի ներխուժմանն Իրան, ասել է Trend գործակալությանը Թուրքիայի Մերձավոր Արևելքի գծով խորհրդական Էրշադ Խուրմյուզլյուն` մեկնաբանելով Իսրայելի ու ԱՄՆ հնարավոր հարձակումն Իրանի վրա:

«Թուրքիան չի սատարի նման քայլին, դա կհանգեցնի ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,-ասել է Խուրմյուզլյուն: