
Սիրիայի հարցով ՄԱԿ/ԱՊԼ բանագնաց Քոֆի Անանը շաբաթ օրը Կահիրեում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի հետ ակտիվ փոխազդեցության տրամադրվածությունը սիրիական ճգնաժամի լուծման հարցում, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության բաժանմունքի հաղորդագրությունում:
«Զրույցի ընթացքում բանագնացին ներկայացվել են իրավիճակի վերաբերյալ ռուսական մոտեցումները՝ ուղղված այդ երկրում բռնության անհապաղ դադարեցմանը և ազգային լայն երկխոսության միջոցով ներքին հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը»- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին;