Չինաստանում ստեղծվել է միջին հեռավորության նոր պինդ վառելիքային բալիստիկ հրթիռ

Չինաստանում ստեղծվել է միջին հեռավորության նոր պինդ վառելիքային բալիստիկ հրթիռ

PanARMENIAN.Net - Չինաստանում ստեղծվել է միջին հեռավորության նոր պինդ վառելիքային բալիստիկ հրթիռ: Փորձագետները նման հետևություն են կատարում ինտերնետում հայտնված չինական շարժական գործարկման սարքի պատկերի հիման վրա: Ինչպես հաղորդում է «Ջեյնս ֆիդենս ուիքլի» շաբաթաթերթը, փորձագետները ենթադրում են, որ նկարի վրա հրթիռի պատկերը նոր պինդ վառելիքային բալիստիկ հրթիռի փորձնական տարբերակն է, որը ստեղծվել է CASIC (China Aerospace Science and Industry Corporation) կորպորացիայի կողմից: Չինական Global Times թերթի տվյալներով, նոր սերնդի հրթիռի արտադրությունը, փորձարկումները կավարտվեն 2015-ին:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---