10 մարտի 2012 - 15:31 AMT
Մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-11-ին կնվազի 2-4 աստիճանով, 12-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում` մարտի 10-11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, մարտի 12-ին սպասվում են տեղումներ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: