Կարեն Ավագյան. Հայաստանի երիտասարդ հանրապետականները կողմ են արդար պայքարին

Կարեն Ավագյան. Հայաստանի երիտասարդ հանրապետականները կողմ են արդար պայքարին

PanARMENIAN.Net - «Այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել, որ ՀՀԿ երիտասրադական թևը յուրատիպ դարբնոց է, դպրոց` իր անդամներով, ծրագրերով, գաղափարներով»,-մարտի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարում հայտարարել է կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը: Ըստ նրա, ՀՀԿ-ին աջակցում են մեծ թվով երիտասարդներ և ուսանողներ, ինչի ապացույցը երիտասարդ կուսակցականների թիվն է: Այս առնչությամբ Կարեն Ավագյանը ընդգծել է, որ մինչև 35 տարեկան երիտասարդների թիվը կուսակցության բոլոր անդամների 35 տոկոսն է: «Երիտասարդությունը ձևավորում է կուսակցության ապագա կերպարը»,-ընդգծել է նա:

Երիտասարդական թևի առաջնորդը նաև անդրադարձել է բազմաթիվ ծրագրերի, որոնք իրականացվում են իր կողմից գլխավորվող թևի կողմից, ներկայացրել այլ երկրների երիտասարդական կազմակերպությունների հետ միջազգային համագործակցությունը: Ներկայացնելով իրականացված աշխատանքները և ՀՀԿ երիտասարդական թեմի ծրագրերը` նա ընդգծել է, որ այս ամենն իրականացնել հնարավոր չէր լինի առանց կուսակցության ղեկավարության և հատկապես երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության և աջակցության:

Կարեն Ավագյանն անդրադարձել է նաև կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ընդգծելով, որ «երիտասարդ ՀՀԿ-ականները կանգնած են իրենց ավագ գործընկերների կողքին և կիսում են միջազգային պահանջներին համապատասխան ընտրությունների անցկացման պատասխանատվությունը»: «Մենք արդար պայքարի կողմնակից ենք»,-հայտարարել է նա, հավելելով, որ ՀՀԿ-ն հանդիսանում է երկրում քաղաքական կայունության երաշխավոր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---