Anonymous-ի հաքերները տիրացել են հանրահայտ հակավիրուսային Norton AntiVirus ծրագրի կոդին

Anonymous-ի հաքերները տիրացել են հանրահայտ հակավիրուսային Norton AntiVirus ծրագրի կոդին

PanARMENIAN.Net - Միջազգային հաքերային Anonymous խմբավորումը հրապարակել է հանրահայտ հակավիրուսային Norton AntiVirus ծրագրի ելքային կոդը` գրոհելով աշխարհի խոշորագույն Symantec հակավիրուսային ընկերություններից մեկը:

Հաքերները հրապարակել են 1,07 Գբայթ մեծությամբ արխիվը` Symantec Norton AntiVirus 2006 All Platform Source Code անվանմամբ: BusinessInsider-ի տվյալներով, այնտեղ պարունակվում են Norton Antivirus 2006 ելքային կոդերը և դրա հետ կապված մի շարք ֆայլեր:

Symantec-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությանը հայտնի է հաքերների հայտարարությունների մասին: Այդ կոդը հնացած է համարվում, ուստի Symantec-ի հաճախորդներին այս միջադեպը չի սպառնում, հայտնում է ընյերությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---