10 մարտի 2012 - 15:56 AMT
Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին շուտափույթ բարեփոխումներ անցկացնել

Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանի բանաձևը Ռուսաստանում նախագահական ընտությունների վերաբերյալ կընդունվի վեհաժողովի ընդլայնված նիստում մարտի 15-ին Ստրասբուրգում: Բանաձևը կոչ է անում անհապաղ քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնել ՌԴ-ում, հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Բանաձևի ընդունմանը կնախորդի բանավեճը Ռուսաստանի իրավիճակի շուրջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու նախագահող Դանիայի ներկայացուցչի մասնակցությամբ, որը տեղի կունենա մարտի 14-ին, հայտնել է գործակալության զրուցակիցը: