10 մարտի 2012 - 16:13 AMT
Սիրիական Հոմսում կրկին դաժան բախումներ են սկսվել

Սիրիական Հոմսում կրկին դաժան բախումներ են սկսվել: Ինչպես հայտնում է «Ռոսիա 24», կառավարական զորքերը պայքարում են ոչ միայն Բաշար Աասադի հակառակորդների դեմ, այլ նաև բազմաթիվ դասալիքների: Կան տվյալներ 30 զոհվածների մասին:

Ինչպես գրում էր «Ռոսբալթը», շաբաթ Քոֆի Անանը դանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Հակակառավարական ակցիաները Սիրաիայում սկսվել են 2011թ մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, բախումների արդյունքում զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 7.5 հազարը: