10 մարտի 2012 - 16:14 AMT
Բահրեյնում վերսկսվել են բողոքի ակցիաները

Բահրեյնում վերսկսվել են բողոքի ակցիաները: Ինչպես հայտնում է Euronews-ը, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Մյանմայի փողոցներ՝ պահանջելով անցկացնել ժողովրդավարական բարեփոխումներ: Ակցիան ընթանում է «Անկախ արդարադատություն» և «Իշխանությունների գործողությունների հանրային վերահսկողություն» կարգախոսներով: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ակցիային մասնակցել է մոտ 100 հազար մարդ:

Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: