ՀՀԿ 13-րդ համագումարը բանաձև է ընդունել և ստանձնում է Հայաստանը վերափոխելու առաքելությունը

ՀՀԿ 13-րդ համագումարը բանաձև է ընդունել և ստանձնում է Հայաստանը վերափոխելու առաքելությունը

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը բանաձև է ընդունել: Բանաձևում նշվում է, որ 2007 թ-ին մասնակցելով խորհրդարանական ընտրություններին «Քեզ համար Հայաստաան» կարգախոսով, ՀՀԿ-ն հասել է զգալի հաջողությունների ներքին և արտաքին քաղաքականության մեջ:

«Քեզ համար Հայաստաան» կարգախոսի ներքո մենք Հայաստան պետության կայացումն ենք ապահովել` հասարակական համակեցության հիմքերն ենք ամրացրել, ու աշխարհում մեր երկրի դիրքն ամրապնդել: Այսուհետ ՀՀԿ-ն իր գործունեությունն առավելապես ուղղելու է դեպի մարդը, դեպի ՀՀ քաղաքացին: Մենք ասում էինք «Քեզ համար Հայաստաան», այսուհետ ասում ենք «Ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար», նշվում է բանաձևում:

Բանաձևում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճը կամ անկումը զգալիորեն կախված են արտաքին գործոնների ազդեցությունից: Ապագայում դրանից հնարավորինս խուսափելու համար կարիք կա տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին, ինչը պետք է հիմնված լինի նոր ոլորտների, նոր ապրանքների ու նոր ծառայությունների վրա` ապահովելով հավելյալ աշխատատեղերի ստեղծում:

«Մենք գնում ենք համակարգային վերափոխման, քանզի ապագան վերափոխում է պահանջում: Եվ ապագան այդ վերափոխումն ապահովող ուժինն է: Բայց դրա համար պետք է նախ և առաջ փոխվենք մենք` վերափոխման առաջամարտիկներս: Ու այս գիտակցությամբ, ՀՀԿ-ն ստանձնում է Հայաստանի վերափոխումն իրականացնելու, առաջնորդելու առաքելությունը», ընդգծված է բանաձևում:

Բանաձևում նաև նշվում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունները դիտում է «իբրև միջոց, գործիք` ազգի և պետության նպատակների իրագործման համար» և հրավիրում է բոլոր հայրենանվեր հասարակական, քաղաքական կառույցներին և անհատներին համադրելու իրենց ուժերը ՀՀԿ-ի հետ, «Հայաստանի ընդհանուր վերափոխման ճանապարհին»: «Իսկ վերափոխման համար պետք է հավատալ. հավատալ մեր հավաքական և անհատական կարողություններին, հնարավորություններին: Այս հավատով պետք է հաղթահարենք հնի բացասական իներցիան, և մեր կյանքում արմատավորենք նոր` դրական ավանդույթներ. 21-րդ դարի հանրությանը բնորոշ ավանդույթներ», ընդգծվում է բանաձևում:

ՀՀԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում նաև կոռուպցիայի դեմ պայքարին, ընդգծելով, որ «այս ճանապարհին կիրառվելու են և վիրահատական և մյուս բոլոր օրինական մեթոդները»:

«Բայց և ամեն մի փոփոխություն դեպի լավը ինքնին ամրապնդում է հավատը: Ուրեմն նաև փոխվենք, որ հավատանք: Սնուցենք մեր հավատը գործերով: Մենք հավատում ենք մեր ազգի և պետության ներուժին, և վճռական ենք փոխելու և փոխվելու` հանուն մեր նվիրական իղձերի ու նպատակների իրականցման: Հավատանք և բոլորս միասին կփոխենք մեզ ու մեր երկիրը: Հավատանք, որ փոխենք» եզրափակում է կուսակցության բանաձևը:

13  10.03.12 - Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումար
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---