10 մարտի 2012 - 16:36 AMT
Քաթարը կոչ է արել Սիրիա ուղորդել արաբական և միջազգային համատեղ զորքեր

Քաթարի ԱԳն ղեկավար շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ Թանին կոչ է արել Սիրիա ուղարկել արաբական և միջազգային համատեղ զորքեր, ինչպես նաև Սիրիական ազգային խորհուրդը ճանաչել որպես «օրինական ներկայացուցիչ»: «Եկել է արաբական և միջազգային համատեղ զորքերը Սիրիա ուղարկելու գաղափարը կյանքի կոչելու ժամանակը»,- ասել է նա ԱՊԼ ԱԳՆ ղեկավարների 137-րդ նստաշրջանի բացման ժամանակ: