10 մարտի 2012 - 16:37 AMT
Սերժ Սարգսյանը ՀՀԿ Խորհուրդի բոլոր անդամներին մարտի 11-ին հրավիրել է 1-ին նիստին

Հայաստանի Հանրապետական Կուսակցության 13-րդ համագումարի պատվիրակները միաձայն հաստատել են ՀՀԿ գործադիր մարմնի առաջարկը` ՀՀԿ խորհուրդի անդամների թիվը 103-ից 132-ի հասցնելու վերաբերյալ:

Նախագահը համոզմունք է արհատայտել, որ ՀՀԿ խորհրդի 132 անդամները կկարողանան լիովին ապահովել կուսակցության շարքային անդամների և ղեկավար մարմինների կապը, բացի այդ, մյուս կողմից կներկայացնեն կուսակցությունը տարբեր հարթություններում:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Սերժ Սարգսյանը ՀՀԿ Խորհուրդի բոլոր անդամներին մարտի 11-ին հրավիրել է 1-ին նիստին` ՀՀ կառավարության ընդունելությունների տանը 12:00-ին: