Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կողմ է բարեփոխումներին Սիրիայում

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կողմ է բարեփոխումներին Սիրիայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը նախկինի նման կողմ է պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ԱՊԼ ԱԳ նախարարների հանդիպմանը Կահիրեում: Ռուսական պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ «Մոսկվան պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր պահանջում են բարեփոխումներ Սիրիայում: Միաժամանակ Ռուսաստանը չի աջակցում կողմերից և ոչ մեկին»:

Ըստ նրա, ՄԱԿ-ի առաջարկած նախկին բանաձևն անընդունելի էր և գրեթե անհնար էր այն իրականացնել: «Վերջերս քննարկված նոր նախագիծը ընդունվելու հնարավորություն ունի»,-Ռուսաստանի ԱԳ նախարարին մեջբերում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---