10 մարտի 2012 - 17:15 AMT
ՀՀ նախագահն իր առջև նպատակ է դրել. Տնտեսական աճից տնտեսական զարգացման հայեցակարգին անցում կատարելու

Հայաստանի տնտեսությունը կախված է համաշխարհային զարգացումներից: «Այսօր Հայաստանում տնտեսական աճը կամ անկումը էապես կախված է արտաքին գործոններից»,-մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարին հայտարարել է ՀՀ նախագահ և կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ավելին, ըստ նրա, Հայաստանի դեպքում ուղիղ կապ կա տնտեսական աճի և արտասահամանից եկող դրամական փոխանցումների միջև:

Ուստի, որպեսզի ապագայում խուսափենք դրանից, արդեն այսօր պետք է ստեղծել վաղվա տնտեսությունը, ինչը պահանջում է կառավարման և կարգավորման մեխանիզմների բարեփոխումներ և մոդեռնիզացիա: «Պետք է տնտեսական զարգացման նպատակադրումից անցում կատարենք տնտեսական զարգացման հայեցակարգերին»,-ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ տնտեսական աճը չի լուծի մեր խնդիրները, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ճյուղերի, գործունեության նոր ձևերի, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների և ծառայությունների ստեղծման վրա: «Այս գործընթացում պետք է ազատորեն ներգրավվեն բոլոր ունակ մարդիկ և դրա համար պրոտեկցիոնիզմի կարիք չպետք է լինի»,-հավելել է նա:

Ինչպես ընդգծել է նախագահը, բազմաթիվ տարիների ընթացքում իշխանությունները և կուսակցությունը բոլոր ջանքերը ներդրել են Հայոց պետականության կայացման համար: Ըստ նրա, Հայաստանը քայլ առ քայլ ամրացրել է բանակը, ավելացրել պետական կառավրման արդյունավետությունը, արտաքին մարտահրավերներին դիմակայելու ճկունությունը, ստեղծել է ֆինանսա-բանկային, հարկային, արդարադատության և բազմաթիվ այլ համակարգեր և ամրացրել մեր երկրի դիրքը աշխարհում: