10 մարտի 2012 - 17:21 AMT
Բաշար Ասադ. Սիրիան պատրաստ է երկրում կատարվող իրադարձությունների կարգավորման «արդար ջանքերին» աջակցել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Քոֆի Անանին հայտնել է, որ Սիրիան պատրաստ է երկրում կատարվող իրադարձությունների կարգավորման «արդար ջանքերին» աջակցել, սակայն դրան խանգարում են ահաբեկչական խմբավորումները, որոնք խոչընդոտում են խնդրի լուծմանը, հայտնում է Reuters-ը` հղելով տեղական SANA գործակալությունը: « Քաղաքական երկխոսությունը չի կարող հաջող լինել, եթե գոյություն ունեն այնպիսի ահաբեկչական խմբավորումներ, որոնք քաոս և անկայունություն են տարածում երկրում»,-ասել է Ասադը:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, ԱՊԼ և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը ժամանել է Դամասկոս նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպելու և Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար: