10 մարտի 2012 - 17:42 AMT
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանին և Չինաստանին ճնշում գործադրել Սիրիայում իշխող ռեժիմի վրա

Ռուսաստանն ու Չինաստանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունուն նրա համար, որպեսզի ճնշում գործադրի Սիրիայում իշխող ռեժիմի վրա, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: « Մենք ցանկանում ենք ՌԴ և ՉԺՀ տեսնել սիրիական ժողովրդի կողքին, այս երկրները պետք է դադարեցնեն արյունահեղությունը և ազդեն Ասադի ռեժիմի վրա»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, Նուլանդը ընդգծել է, որ ԱՄՆ հույս չունի, որ Ռուսաստանը կփոխի իր բացասական վերաբերմունքը ՄԱԿ-ի որոշման նոր նախագծի վերաբրյալ: