Երևանում բացվեց Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոն

Երևանում բացվեց Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոն

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 10-ին Մոսկվա կինոթատրոնում բացվեց Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնը: Այն կազմակերպում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանատունը:

Փառատոնի բացման ժամանակ խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին,Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին: Այն նաև շոշափում է հասարակության ու անձիփոխհարաբերությունների հիմնախնդիրները:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Քեթրին Լիչին նշեց, որ փառատոնի բացման ֆիլմը` «Հրակառքեր»-ը նկարահանվել է 30 տարի առաջ և իր մանկության սիրելի ֆիլմերից է:

Փառատոնի ընթացքում Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում կցուցադրվեն նկարիչ Ռիս Ուայթհեդի Հայաստանով ոգեշնչված աշխատանքները, իսկ փառատոնի հատուկ հյուրը` ռեժիսոր Մայքլ Ուայթը մարտի 11-ին ցուցադրությունից առաջ հանդիսատեսինկներկայացնի «Մեծագույն սեր» ֆիլմի նկարահանման պատմությունը: Ռեժիսորը նաևվարպետության դասընթաց կանցկացնի Երևանի Թատրոնի և կինոյի պետականինստիտուտում:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի կինոնկարները մարտի 1-11-ը ցուցադրվում ենհանրապետության երեք մարզերում` Վանաձորում, Բերդում և Գյումրիում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---