ՀՀԿ 13-րդ համագումարի արդյունքներ. Ընտրություններից հետո փոփոխությունների խոստումներ և «երիտասարդները մեզ մոտ առաջ գնալու հնարավորություն ունեն»

ՀՀԿ 13-րդ համագումարի արդյունքներ. Ընտրություններից հետո փոփոխությունների խոստումներ և «երիտասարդները մեզ մոտ առաջ գնալու հնարավորություն ունեն»

PanARMENIAN.Net - Տեղի ունեցած համագումարի գլխավոր մոտիվը, որը բազմիցս կրկնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում, և որը, բնականաբար, իր արտացոլումը գտավ համագումարի ամփոփիչ բանաձևի մեջ, երկրում լուրջ փոփոխություններ իրականացնելու այնհարժեշտությունն ու իշխող կուսակցության կողմից դրանք իրականացնելու պատրաստակամությունն էր: Վերջին տարիներին կուսակցության հաջողությունները և ձեռքբերումները ներկայացնելուց բացի, ընդգծվեցին նաև երկրում տիրող խնդիրները, և նշվեցին ընտրություններից հետո կուսակցության առաջնային խնդիրները` բնակչության կենսամակարդակի բարելավում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքար: Նախագահը չմոռացավ նաև Հայաստանի առջև ծառացած ավանդական արտաքի քաղաքական խնդիրների մասին` ղարաբաղյան հակամարտությունը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և քննադատության գործընթացը:

Ինչպես ընդգծել են ՀՀԿ ներկայացուցիչները, եթե նախկինում առաջնային էր երկրում պետական ինստիտուտների կայացումը, ապա այժմ կարևորվում է բնակչության կենսամակարդակի բարելավումը: Ընդ որում գալիք ընտրություններում, կուսակցության կարգախոսը կոչ է անում հավատալ ՀՀԿ-ի այդ առաքելության հաջողությանը. «Պետք է հավատանք, որ փոխենք»:

Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության հերոս, ռուսական Պետդումայում «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») խմբակցության ղեկավարի տեղակալ Արթուր Չիլինգարովը դրական է գնահատել Հայաստանի նախագահի ելույթը` կուսակցության 13-րդ համագումարում: Նա հատկապես առանձնացրել է նախագահի ելույթի այն հատվածը, որում ասվում է, որ պետք է նորովի կառուցել կուսակցության աշխատանքը: «Պետք է այլ կերպ մոտենալ այն հարցերին, որոնք կապված են բնակչության սոցիալական պաշտպանության հետ, պետք է մոտ լինել մարդկանց, շփվել, երկխոսության մեջ մտնել, պաշտպանել նրանց շահերը: Սա այն է, ինչ մտնում է կուսակցության ծրագրերի մեջ»,-ընդգծել է նա:

Այս առնչությամբ կարելի է վստահորեն հայտարարել, որ սոցիալական թեման ՀՀԿ նախընտրական ծրագրում առաջնային տեղ է զբաղեցնելու` դատելով ինչպես նախագահի ելույթից, այնպես էլ ՀՀԿ-ի կողմից մարզային կուսակցականների հետ նախընտրական ծրագրի քննարկումներից:

Հարկ է նաև ուշադրություն դարձնել կուսակցության ղեկավար մարմնի` Գործադիր մարմնի, նոր կազմին: Այն 14-ից վերածվել է 19-ի, ընդ որում նոր կազմում ներառվել են ՀՀԿ երիտասարդ սերունդի 4 ներկայացուցիչներ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և կուսակցության երիտասարդական թեևի առաջնորդ Կարեն Ավագյանը: Այս ամենը վկայում է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կողմնակից է սերդափոխությանը, կուսակցության և երկրի ղեկավարության երիտասարդացմանը:

Գործադիր մարմնի նոր կազմի մասին հետաքրքիր նրբություններից կարելի է առանձնացնել կառույցում` Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգկլարյանի և նախագահական վարչակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի տեղերի պահպանումը:

Գործադիր մարմնի հին կազմից նորում չի ընդգրկվել միայն Փոքր և միջին բիզնեսին աջակցման հարցերով ՀՀԿ կոմիտեի նախագահ Հարություն Փամբուկյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---