11 մարտի 2012 - 15:34 AMT
Դամասկոսը հետ կկանչի դեսպաններին ԵՄ երկրներից

Սիրիան հետ է կանչում դեսպաններին ԵՄ մի շարք երկրներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով արաբական դիվանագետներին: Դամասկոսը ստիպված է նման քայլի դիմել, քանի որ մտավախություն ունի, թե սիրիական դեսպաններին կվտարեն եվրոպական երկրներից՝ ի պատասխան ընդդիմության զինված ելույթները ճնշելու ուղղությամբ նախագահ Բաշար Ասադի կոշտ գործողություններին:

Մի շարք երկրներում Սիրիայի դեսպանները պատրաստվում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենիք: Թե որ երկրների մասին է գնում խոսքը, չի ճշտվում: Դամասկոսի հետ ԵՄ երկրների դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման կողմից հանդես է գալիս Ֆրանսիան: Սակայն այս հարցի վերաբերյալ համաձայնություն եվրոպական պետությունները դեռևս ձեռք չեն բերել: