11 մարտի 2012 - 16:17 AMT
Իսրայելի ՌՕՈՒ հարված են հասցրել Գազայի սեկտորին

Իսրայելի ՌՕՈՒ այսօր նոր հարվածներ են հասցրել Գազայի սեկտորին՝ ի պատասխան մարտիկների կողմից չդադարեց հրթիռային գնդակոծություններին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Բանակի մամլո ծառայության տվյալների համաձայն՝ վերջին գրոհի ընթացքում հարձակման են ենթարկվել երկու գործարկման կայաններ պաղեստինյան առափնյա անկլավի հյուսիսում:

Պաղեստինյան կողմի տվյալների համաձայն՝ այսօրվա ռմբակոծությունների արդյունքում մեկ մարտիկ և դեռահաս է զոհվել: Բացի այդ, ինքնավարության աղբյուրները հաղորդում են, որ Գազայի սեկտորի հյուսիս-արևելքում՝ սահմանամերձ կառույցների կողքին, տանկերը պաղեստինյան ավտոմեքենա են գնդակոծել՝ վիրավորելով վարորդին: