Աստղագետները վստահ են, որ 2012 DA14 աստերոիդը չի բախվի Երկրի հետ

Աստղագետները վստահ են, որ 2012 DA14 աստերոիդը չի բախվի Երկրի հետ

PanARMENIAN.Net - 2012 DA14 աստերոիդը, որը մեր մոլորակին կմոտենա 2013թ. փետրվարին, թեև շատ մոտ հեռավորության վրա է գտնվելու, սակայն չի բախվի Երկրի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

2012 DA14 աստերոիդը հայտնաբերվել է փետրվարի 23-ին Գրանադա գավառի Լա Սագրա իսպանական աստղադիտարանում (OLS - Observatorio Astronomico de La Sagra): Այնուհետև իսպանացի աստղագետների դիտարկումները հաստատեցին ֆրանսիացի, իտալացի և ամերիկացի գիտնականները: Աստղագետները պարզել են, որ 2012 DA14-ը վերաբերում է Ապոլլոնի ընտանիքի աստերոիդներին, որոնց ուղեծրերը հատում են մեր մոլորակի ուղեծիրը: Հենց այդ տեսակին են պատկանում հայտնի աստերոիդների մոտ երկու երրորդը, որոնք մոտենում են Երկրին (NEA):

Նախնական հաշվարկների համաձայն՝ 2013թ. փետրվարի 15-ին այդ աստերոիդը Երկրին շատ մոտ հեռավորության վրա՝ 26,9 հազար կմ, կանցնի մեր մոլորակի կողքով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---